Քաղաքական Միջազգային 

ԵԽԽՎ զեկուցողները հոկտեմբերի 30-ին կժամանեն Ադրբեջան

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մշտադիտարկման հանձնաժողովի՝ Ադրբեջանի հարցերով զեկուցողները նոյեմբերի 1-ին կհետևեն Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների ընթացքին, հայտնում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը:

Ադրբեջանի հարցերով համազեկուցողներ Թադեուշ Իվինսկին եւ Ավգուստին Կոնդեն, ինչպես նաեւ ԵԽԽՎ հանձնաժողովում Ադրբեջանում մարդու իրավունքների հարցերով հաշվետվության զեկուցող Պեդրո Ագրամունտը կժամանեն Ադրբեջան՝ խորհրդարանական ընտրություններին հետեւելու համար։

Նրանք բոլորը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում են, որը բաղկացած է 30 մարդուց։ Դիտորդական առաքելության այցը Ադրբեջան կսկսվի հոկտեմբերի 30-ին։

Նույն շարքից