Հայաստան Միջազգային Քաղաքական 

20 տարում զինանդադարը կատարյալ չի աշխատել, սակայն հնարավոր է եղել խուսափել պատերազմից. Ուորլիք

Լեռնային Ղարաբաղի հակամարտության համընդգրկուն կարգավորումը հնարավոր չի լինի առանց փախստականների խնդրի լուծման: Այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Տարածաշրջանում փախստականների ձայնը պետք է լսելի դարձնել: Պետք է հնարավորություններ ստեղծենք,  որպեսզի փախստականները և ներքին տեղահանվածներրը կարողանան վերադառնալ իրենց տները»,- նշեց դիվանագետը:

Նա նաև հավելեց, որ հանդիպումների ժամանակ համանախագահները խնդրելու են երկու երկրների նախագահներին և արտգործնախարարներին համաձայնության գալ այն սկզբունքների շուրջ, որոնց հիման վրա իրենք կարող են շարունակել բանակցությունները:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Երևան է ժամանել հոկտեմբերի 26-ին' առավոտյան 4:30-ին:

Դիվանագետը նաև տեղեկացրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են Բաքվում կրկին բարձրացնել ԵԱՀԿ-ի կողմից հետաքննության մեխանիզմների ներդրման հարցը` հաշվի առնելով հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում լարվածության և բռնության մակարդակի բարձրացումը:

Նրա խոսքով` թեև 20 տարում զինանդադարը կատարյալ չի աշխատել, սակայն դրա շնորհիվ հնարավոր է եղել խուսափել լայնամասշտաբ պատերազմից: Ամերիկացի դիվանագետը նշեց նաև, որ համանախագահները շարունակելու են աշխատել զինադադարի շրջանակներում' հակամարտության բանակցված և համընդգրկուն կարգավորման հասնելու համար:

Նույն շարքից