Քաղաքական Միջազգային Տնտեսություն գլխավոր 

ԵՏՄ-ն ԵՄ-ին առաջարկել է ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծման բանակցություններ սկսել

Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովը Եվրամիության ղեկավարներին առաջարկել է սկսել ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծման բանակցություններ: Պաշտոնական նամակը փոխանցվել է Եվրոպական միության հանձնաժողովին, տեղեկացնում է ТАСС գործակալությունը:

Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան: Նրա խոսքով` ԵՄ-ին պաշտոնական առաջարկ ուղարկելու որոշումը կայացվել է սեպտեմբերի 8-ին Միության վարչապետների հանդիպման ժամանակ, իսկ նամակը փոխանցվել է հոկտեմբերի կեսերին:

«Մենք պետք է վերադառնանք ընդհանուր տնտեսական տարածք ստեղծելու գաղափարին և առաջարկում ենք սկսել բանակցությունները»,-ասել է Վալովայան:

ԵՏՄ կազմի մեջ են մտնում 5 պետություններ` Հայաստան, Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան, Բելառուս:

Նույն շարքից