Հասարակություն 

Ատոմակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը

Հայաստանի ատոմային էլեկտրակայանը հոկտեմբերի 24-ին, ժամը 13.15-ին` նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ, վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը և միացել էներգաարտադրության ցանցին: Այս մասին հայտնում են Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հիշեցնենք, որ  սեպտեմբերի 18-ին, ժամը 00-ին տարեկան պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքներ իրականացնելու նպատակով ՀԱԷԿ-ը դուրս էր բերվել էներգաարտադրության ցանցից:

Անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով նախատեսված միջոցառումներն ամբողջությամբ իրականացվել են:

Նույն շարքից