Հասարակություն 

Եվրահանձնաժողովը շուրջ 6 մլն եվրո է հատկացրել Հունաստանին

Եվրահանձնաժողովը լրացուցիչ գրեթե 6 մլն եվրո է հատկացրել Հունաստանին՝ միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարելու համար:

«Եվրահանձնաժողովը Ապաստանի, միգրացիայի եւ ինտեգրման հիմնադրամից 5.9 մլն եվրոյի չափով արտակարգ օգնություն է տրամադրել Հունաստանին, որպեսզի երկիրը կարողանա լուծել Էգեյան ծովով ժամանող ներգաղթյալների եւ փախստականների խնդիրը»,- նշված է կառույցի հաղորդագրությունում:

Ըստ ՏԱՍՍ գործակալության, այդ միջոցները Հունաստանին կօգնեն փախստականների համար կենտրոններ ստեղծել, ինչպես նաեւ իրականացնել միգրանտների տեղակայման մեխանիզմը:

Նույն շարքից