Հայաստան Քաղաքական Մամուլի տեսություն 

Ի՞նչ կապ ունի Գագիկ Բեգլարյանը «Մետաքս»–ի մոտ հնչած կրակոցների հետ. «Ժամանակ»

«Նախօրեին, «Մետաքս»–ի մոտ տեղի Է ունեցել կրակոցներով ուղեկցված վիճաբանություն «Մետաքս Գոլդ»–ի աշխատակիցներ՝ եղբայրներ Վահագ Գ.–ի ու Վլադիմիր Գ.– ի  քրեական հեղինակություն, Մետաքսի Պելեի աներորդու՝ Դավիթի հետ։ Մեզ հասած տեղեկություններով՝ Դավիթը կրակոցներ է արձակել եղբայրների ուղղությամբ, որոնք թաղային հեղինակություն համարվող Կաբել Արթուրի շրջապատից են։ Վերջինս էլ մտերմիկ հարաբերությունների մեջ Է ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ։ Հայտնի է, որ Դավիթը լավ հարաբերությունների մեջ չէ Բեգլարյանի եւ նրա շրջապատի հետ, այդ պատճառով Բեգլարյանի շրջապատի հետ անընդհատ ընդհարումների մեջ է։

Ինչպես մեզ փոխանցեցին՝ նրանց միջև վիճաբանությունների պատճառը միշտ լինում է այն, որ Գագիկ Բեգլարյանի շրջապատի տղաները փորձում են իրենց, այսպես ասած, կարգերը հաստ ստել տվյալ տարածքում, ինչն Էլ չի ընդունվում Դավիթի կողմից։

Մեր աղբյուոների փոխանցմամբ՝ կողմերն արդեն հաշտվել են, և թեման փակ է։ Գիշերը Վահագի և Վլադիմիրի հայրը հանդիպել է մյուս կողմի հետ և հաշտություն կքնել։  Այս  հաշտության մեջ թե ինչքանով դերակատարում ունի նախարար Բեգլարյանը՝ դժվար է ասել։ Բայց այն, որ հարցի լուծմանը «խառնվել են» թաղային և քրեական հեղինակությունները՝ փաստ է»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից