Wi-Fi ցանցերը օդերևութաբաններին խանգարում են կազմել եղանակի տեսությունը: Վերջին շրջանում, օդերևութաբանները եղանակի տեսությունը կազմում են, այսպես կոչված, եղանակի ռադարներով, որոնք ռադիոալիք են ուղարկում մթնոլորտ և հետ վերադարձող ալիքների շնորհիվ կարողանում են որոշել տեղումների տվյալները՝ արագությունը և ուղղությունը:
Անլար տեխնոլոգիան, որի վրա հիմնված է Wi-Fi-ը, աղավաղում է եղանակի ռադարների տվյալները, քանի որ աշխատում է նույն ռադիոհաճախականության վրա:
«Նմանօրինակ միջամտությունները կարող են թաքցնել փոթորկի մոտեցումը և դրա հետևանքով՝ մենք չենք կարող նախազգուշացնել սպասվող փոթորկի մասին»,- ասել է Հելսինկիի Օդերևութաբանական ինստիտուտի մասնագետ Ելենա Սալտիկոֆը: