Հայաստան Քաղաքական 

Հոկտեմբերի 27-ի ոճրագործները թելադրված մարդիկ էին. Գալուստ Սահակյան

Այսօր լրանում է հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստի ընթացքում տեղի ունեցած ոճրագործության 16-րդ տարին: Տարելիցի կապակցությամբ՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ծաղիկներ է դրել զոհված քաղաքական գործիչների հիշատակի հուշարձանին: ԱԺ նախագահը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀՀ-ն կորցրել է մեծ դերակատարում ունեցող քաղաքական գործիչների:

«Դա մեծ ցավ է, որը թեև ժամանակի ընթացքում սպիանում է, բայց չի անհետանում: Այդ ոճրագործությունը բավականաչափ փխրուն դարձրեց մեր պետության հիմքերը, պիտի ուժ գտնենք, որ այդ ցավի մեջ ամրության եզրեր գտնենք»:

Գալուստ Սահակյանը վտահ է, որ այդ գործը ինչ-որ ժամանակ կբացահայտվի, և որ դա կախված է մեր պետության հզորությունից:

«Ոճրագործները թելադրված մարդիկ էին, ըստ երևույթին: Եթե հնարավոր լիներ, գործը կբացահայտվեր: Հոկտեմբերի 27-ի ոճրագործության պատմական դաս նա է, որ ազգը պետք է ավելի համախմբված լինի, աջակցի պետությանը՝ լուծելու ազգային խնդիրները»,- ասաց Սահակյանը:

Նույն շարքից