Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ԱԺ նիստերի դահլիճում, երբ պատգամավորները պատրաստվում էին շարունակել երեկ ընդհատված նախագծի քննարկումը, ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը Գալուստ Սահակյանին ասաց. «Մի րոպե բան ա, հելնենք-կայնենք, հարգենք զոհերի հիշատակը»:
Գալուստ Սահակյանն էլ ասաց, որ խորհրդարանի բակում արդեն հարգել են զոհերի հիշատակը, բայց եթե կա ցանկություն, կարող են կանգնել և մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը: Պատգամավորները ևս մեկ անգամ հարգեցին հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը: