Հասարակություն 

Հայերն աշխարհի «ամենատառապող» ժողովուրդների երկրորդ հորիզոնականում են. Gallup

Հայերի 37 տոկոսն իրեն համարում է «տառապող»: Այս մասին է վկայում Gallup-ի կազմած վարկանշային  աղյուսակը, որը հրապարակվել է գործակալության պաշտոնական կայքում: Վարկանիշում ամփոփված են 2012 թվականի տվյալները: Հայերը «տառապող» ազգերի վարկանշային աղյուսակում երկրորդ տեղն են զբաղեցրել:

Երրորդ տարին անընդմեջ Բուլղարիան գլխավորում է «ամենատառապող ժողովուրդների» Gallup-ի վարկանիշը: Բուլղարացիների 39%-ն իր կյանքը բնութագրում է  բավականին ծանր, որ ստիպում է իրենց տառապել:

«Ամենատառապող ժողովուրդների» եռյակը եզրափակում են կամբոջացիները (34%):

Տարածաշրջանների մակարդակով իրենց «ամենատառապողն» են համարել Հարավարևելյան Ասիայի բնակիչները՝ 24%, այնուհետև նրանց հաջորդում են Բալկանների, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի բնակիչները:

Ամենից քիչ տառապող ժողովուրդն իսլանդացիներն են: Երկրորդ տեղում Կատարի, իսկ երրորդում՝ Շվեդիայի բնակիչներն են, որտեղ իրենց տառապող է համարում բնակչության 1 տոկոսը:

Իրանը «տառապող ժողովուրդների» ցուցակի 8-րդ տեղում է (31%), 29-րդ տեղում Վրաստանն է (21%), 38-րդում՝ Թուրքիան (18%), Ադրբեջանը՝ 50-րդ (15%), իսկ  Ռուսաստանը՝ 47-րդ (16%) տեղում է:

Նույն շարքից