Հայաստան Քաղաքական 

ՄԻՊ-ի զեկույցը ջուրծեծոցի է,փնթի, անատամ.Ս.Ֆարմանյան (տեսանյութ)

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն այսօր ԱԺ հերթական նիստում, անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցին, ասաց, որ ամբողջությամբ ընթերցել է և եկել է այն եզրակացության, որ չարժեր դա անել:

«Հինգ հարյուր էջ ամբողջության մեջ խոշոր հաշվով ջուր ծեծոցի»,- ասաց նա և նշեց, որ այնպիսի զարմանահրաշ ձևակերպումներ ենք հանդիպում ՄԻՊ-ի տարեկան զեկույցում, որ եթե Երվանդ Օտյանը, Պարոնյանը նախախնամության կամքով տեղեկանային, մեր երգիծական գրականությունը մեծ ձեռքբերումներ կունենար»,–ասաց նա:

«Միթե՞ կարելի է այդքան անլրջացնել մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված տարեկան զեկույցը: Եթե օրենքի պարտադրանքով ՄԻՊ զեկույցը Ազգային ժողովում չքննարկվի, գուցե ստացվի այնպես, որ մեր հասարակությունը ընդհանրապես տեղեկություն չունենա ինչով է զբաղվում մարդու իրավունքների պաշտպանը»- ասաց նա և անլուրջ համարեց, որ այդքան միջոցներ են ծախսվում, որպեսզի «ունենանք այդքան անատամ և խոշոր հաշվով ոչինչ չասող տարեկան զեկույց»:

Սամվել Ֆարմանյանի խոսքով՝ մենք ոչ թե ինստիտուտի հեղինակության աճ ունենք, այլ նախկինում  ունեցած հեղինակության մսխում:

 Մանրամասն՝ տեսանյութում

https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=SljB5n9ZiwI

Տեսանյութը՝ tert.am

Նույն շարքից