Այսօր ԱԺ-ում շարունակվում էր ՄԻՊ տարեկան զեկույցի քննարկումը: Ելույթով հանդես եկավ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով անդրադարձավ մարտի մեկի ոճրագործության բացահայտման հարցին:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ սպանությունը վաղեմության ժամկետ չունի, և մարտի մեկի բացահայտումը պետք է լինի հայասանյան օրակարգում, քանի դեռ կազմակերպիչները եւ իրականացնողները պատիժ չեն ստացել, քանի դեռ հասարակությունը չի ստացել բազմաթիվ հարցերի պատասխաններ, եւ եւ քանի դեռ զոհվածների իրավահաջորդներին չի վճարվել արդարացի փոխհատցում:
« Տասը զոհերից երեքը` Արմեն Ֆարմանյանը, Տիգրան Խաչատրյանը եւ Գոռ Քլոյանը սպանվել են Չերոմիխա յոթ տեսակի զենքից արձակված կրակոցից, նախաքննություն իրականացնող մարմինը հայտարարում է, որ երեք ոստիկաններ են այդ օրը օգտագործել այդ զենքը, հայտնի է նաեւ նրանց անունները, սակայն այդ ոստիակնները գոնե մեկ րոպե, գոնե մեկ ժամ ազատությունից չեն զրկվել»,- ասաց ԱԺ պատգամավորը: Ըստ պատգամավորի հիմնավորում են, թե այդ զենքերը նույնակնացման չեն տրվում: Սա Փաշինյանն անտրամաբանական համարեց, հայտարարելով, թե այդ դեպքում բոլոր կիլլերներն այդ զենքերով իրենց գործը կանեին: Ըստ Նիկոլ Փաշինյանի այսօր քրեակատարողական հիմնարկներում բազմաթիվ ազատազրկվածներ կան, ովքեր կատարել են թեթեւ բնույթի հանցագործություններ:
Մանրամասն՝ տեսանյութում
https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=DXsRx2IZmeg