Palo Alto Networks ընկերությունը Android-ի չինական առցանց մարկետներում 18 հազար ծրագրեր է հայտնաբերել, որոնցում ներդրված է եղել հատուկ գործառույթ, որը թույլ է տվել գողանալ օգտատերերի SMS-ները:
Ընկերության մասնագետները հայտաբերել են, որ օգտագործվող 63 հազար ծրագրերից 18 հազարը գողանում են SMS-ները: Նշենք, որ բոլոր ծրագրերը տարածվում էին ոչ թե Google Play-ով, այլ օտար առցանց մարկետների միջոցով:
Նշվում է, որ գողացված հաղորդագրությունները ուղարկվում են Taomike ընկերության API սերվիսի հասցեին, ինչը խոսում է նրա մասին, որ վնասակար ակտիվույթունը իրագորվծել է տեղի հաքերների միջոցով:
Palo Alto Networks-ի տվյալներով՝ տուժել են միայն Չինաստանի օգտատերերը, քանի որ վնասակար ծրագրեր Google Play-ում չի հայտնաբերվել: