Հայաստան Քաղաքական Հասարակություն 

Կարևոր է, որ մեր մայրաքաղաքը հարմարավետ ու մատչելի լինի բոլորի համար. Տ. Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Այսօր ներկա էի Խուլերի առցանց աջակցման կենտրոնի բացման արարողությանը: Լսողության խնդիրներ ունեցող մեր 650 համաքաղաքացիներն այսուհետ կարող են շուրջօրյա գործող ծառայության շնորհիվ, հաղորդակցվել ժեստերի լեզվով և ստանալ անհրաժեշտ ինֆորմացիա կենտրոնում աշխատող օպերատորների և պլանշետների օգնությամբ:

Սա համարում եմ մեծ ձեռքբերում, քանի որ նախկինում ընդամենը 5 թարգմանիչ էր այս մարդկանց ուղեկցում` ամենուր իրենց անհրաժեշտ ինֆորմացիան ստանալու համար: Քաղաքապետարանը շարունակելու է սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար Երևանն ավելի հարմարավետ ու մատչելի դարձնելուն ուղղված ծրագրերը և անելու է հնարավորը՝ նրանց հասարակության մեջ առավելագույն ինտեգրելու նպատակով:

Կարևոր է, որ մեր մայրաքաղաքը հարմարավետ ու մատչելի լինի բոլորի համար: Ուստի այս ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են: Բարի ընթացք եմ մաղթում կենտրոնին և աշխատակիցներին»։

Նույն շարքից