Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում, պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը լրագրողների հետ զրույցում խոսելով «Այո»-ի և «Ոչ»-ի ճակատների գործունեության մասին հայտարարեց, թե ինքը ազգի փրկիչ չի և սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իր «այո»-ն արդեն տեղ է հասցրել:
«Ես արդեն հասցրել եմ տեղ «այո»-ն: Ես չեմ փրկելու ձեզ, մեր ազգին: Ես ազգի փրկիչ չեմ, դեռ չեմ հասունացել այդքան: Փփրկարարներ կան, գնացեք, իրենց հարցրեք: Մի տասը տարուց կարող է ես էլ փրկիչ դառնամ»,- ասաց Արզումանյանը: