Թուրքիա բնական գազ ներմուծող BOTAS ընկերությունը բողոք է ներկայացրել Միջազգային առևտրական պալատի արբիտրաժային դատարան:
Բողոքը ներկայացվել է այն բանից հետո, երբ Մոսկվան և Անկարան մի քանի ամիս տևած բանակցություններից հետո չեն կարողացել համաձայնության գալ մատակարարվող գազի գնի շուրջ:
Այս մասին հաղորդում է BBC գործակալության ռուսալեզու լրտավական ծառայությունը:
Ռուսաստանն ու Թուրքիան ռուսական գազի իջեցման շուրջ պայմանավորվել էին դեռևս 2014թ-ին, երբ որոշում էր կայացվել կառուցել «Թուրքական հոսքը»: 2015թ-ի հունվարի 1-ից Թուրքիայի համար գազի գինն իջեցվել էր 6%-ով, սակայն հետագայում Անկարան սկսել էր պահանջել 6% զեղչը հասցնել 15%-ի: