Քաղաքական Միջազգային 

Թրամփն աջակցում է ԴԱԻՇ-ի ուղղությամբ ռուսական օդային հարվածներին

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքն աջակցում է Սիրիայում ԴԱԻՇ-ի օբյեկտների ուղղությամբ ռուսական ռմբակոծություններին:

Huffington Post-ի հաղորդմամբ` Թրամփը գտնում է, որ ԱՄՆ-ը պետք է նույնն անի:

Ինչ վերաբերում է ԱՄՆ ժամանած սիրիացի փախստականներին՝ Թրամփը հայտարարել է, որ ինքը նրանց հետ կուղարկեր Եվրոպա: Ըստ Թրամփի՝ նրանք կարող են դառնալ «բոլոր ժամանակների մեծագույն տրոյական ձին»:

Նույն շարքից