Քաղաքական Միջազգային 

Ռուս պայմանագրային զինծառայողը Սիրիայում ինքնասպան է եղել սիրո պատճառով

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Սիրիայում պայմանագրային զինծառայողի մահն ինքնասպանության հետևանքով, գրում է gazeta.ru-ն։

«Խմեյմիմ» ավիաբազայում որպես տեխնիկական մասնագետ ծառայող պայմանագրային զինծառայողը պաշտոնական վարկածի համաձայն ինքնասպանություն է գործել իր հերթապահությունից հետո` հանգստի ժամին:

«Պայմանագրային զինծառայողի հեռախոսում «sms»- հաղորդագրությունների ուսումնասիրությունից ստացված հավելյալ ինֆորմացիայի համաձայն զինծառայողի ինքնասպանության պատճառ են դարձել անձնական բնույթի խնդիրները`պայմանավորված աղջկա հետ բաժանումով»,-նշվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցչի պարզաբանման մեջ:

Նույն շարքից