Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա է ժամանել 704.227 ներգաղթյալ և փախստական։ Այս մասին հայտարարել է Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպությունը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Ամենամեծ թվով ներգաղթյալներին ու փախստականներին ընդունել է Հունաստանը՝ 560.683 մարդ։
Տարեսկզբից 3257 մարդ է մահացել ծովում՝ Եվրոպա հասնելու փորձի ժամանակ։