Հասարակություն 

Միացյալ նահանգները կընդլայնի ԻՊ խմբավորման դեմ պայքարը

ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը խոստացել է, որ Վաշինգտոնը կուժեղացնի Սիրիայում «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ օդային արշավը: Այս մասին նա հայտարարել է հոկտեմբերի 27-ին Սենատում կայացած լսումների ժամանակ:

Քարթերի խոսքով, խոսքը «ԱՄՆ-ի եւ միջազգային կոալիցիայի ուժերի լրացուցիչ ռազմական ինքնաթիռների մասնակցության, ինչպես նաեւ ռմբակոծությունների թվի եւ հզորության ավելացման մասին է»:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, Դաշնային խորհրդի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ֆրանց Կլինցեւիչն էլ լսումներից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Սիրիայում ԻՊ-ի ահաբեկիչների դեմ Ռուսաստանի գործողությունների արդյունավետությունը Պենտագոնին ստիպում է փոխել ծրագրերը ու ուժեղացնել իր օդային արշավը:

Նույն շարքից