Քաղաքական Միջազգային 

Սերբիան կտրականապես դեմ է Կոսովոյի՝ Եվրամիությանն անդամակցման գործընթացին

Սերբիայի իշխանությունները չեն ընդունում Եվրամիության և Կոսովոյի ասոցացման և կայունացման համաձայնությունները, հայտնում է TASS-ը:

«Այդ փաստը, որ Կոսովոյի հետ համաձայնությունը կնքվել է այլ կերպ, քան դա արվել է մյուսների հետ, վկայում է այն բանի մասին, որ Կոսովոն պետություն չի հանդիսանում»,- հայտարարել է Կոսովոյի և Մետոխիայի հարցով գրասենյակի ղեկավար Մարկո Ջուրիչը:

Ավելի վաղ հայտնի է դարձել կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Փաստաթուղթը ենթադրում է Կոսովոյում բիզնեսի բարելավմանն ուղղված մի շարք միջոցառումներ, այդ թվում Եվրամիության կոսովոցի մատակարարների հարկային բեռի թեթևացումը:

Նույն շարքից