Հայաստան Քաղաքական Վերլուծական գլխավոր Մամուլի տեսություն 

Արփինե Հովհաննիսյանի կայացման դժվարությունները. «Անալիտիկ» շաբաթաթերթ

Ինչպես արդեն գրել էինք www.analitik.am-ում նոր ինտրիգ է առաջացել իշխանական կուլիսներում՝ վատացել են ՔԿՎ վարչության պետ Արթուր Օսիկյանի եւ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի աշխատանքային փոխհարաբերությունները:

Բնական է, որ մամուլի խոսնակների՝ այսինքն պաշտոնական մակարդակով նման խոսակցությունները հերքվում են, սակայն մախաթն այլեւս պարկում չես թաքցնի: Միամիտ ընթերցողին կարող է թվալ, որ նախարար Հովհաննիսյանը խանդում է Օսիկյանին, քանի որ Օսիկյանը համարվում էր նախարարի պաշտոնի գլխավոր հավակնորդներից մեկը, Արփինեն փորձում է վերահաստատել իր նշանակման արդարացիությունը՝ ցուցադրելով Օսիկյանի վատ աշխատանքը:

Սկեպտիկները կանխատեսում էին Արփինե Հովհաննիսյանի եւ ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի աշխատանքային կոնֆլիկտ՝ այն հիմնավորելով Միհրան Պողոսյանի բարդ բնավորությամբ եւ կնոջը որպես վերադաս ենթարկվելու անկարողությամբ, սակայն իրականությունն իր պրակտիկ ուղղումները մտցրեց կանխատեսումների մեջ: Միհրանի ոլորտը Արփինեին եւ նրա պրոտեժեին անհետաքրքիր է:

ԴԱՀԿ-ն իր ազդեցությամբ ոչինչ է ազատազրկման վայրերի հետ համեմատությամբ. հենց ազատազրկման վայրերում է շրջանառվում հսկայական սեւ փողերի զանգվածը: Ազատազրկման վայրերից է վերահսկվում մեր առօրյա կյանքին վերաբերող բազմաթիվ ոլորտներ, որոնց մասին սովորական մարդիկ չեն էլ կասկածում: Ազատազրկման վայրերի նկատմամբ կատարյալ վերահսկողության սահմանումը ոչ թե օրիորդ Արփինեի, այլ նրանից բարձր պաշտոնյայի մանկական երազանքն է:

Այսինքն Արփինե-Արթուր հակամարտությունը պետք է դիտարկել ոչ թե նրբիկ նախարարի ինքնահաստատման փորձ, այլ հետեւողական ու ծրագրավորված աշխատանք ՔԿՎ աշխատանքները տապալելու ուղղությամբ:

Շարունակությունը կարդացեք «Անալիտիկ» շաբաթաթերթում

Նույն շարքից