Վերլուծական գլխավոր Մամուլի տեսություն 

Հակառուսական հիստերիա՝ Թուրքիայի դերակատարմամբ. «Անալիտիկ» շաբաթաթերթ

Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները վերջին շրջանում թեւակոխել են ճգնաժամային փուլ: Ժամանակին Մոսկվային «սիրո խոստովանություններ» շռայլող թուրքերը ներկայումս սպառնում են հրաժարվել ռուսական գազից, ակնարկում, որ կարող են միանալ Ռուսաստանի դեմ Արեւմուտքի նախաձեռնած տնտեսական պատժամիջոցներին, իսկ թուրքական պարբերականները ողողվում են հակառուսական հրապարակումներով:

Ֆորմալ առումով պատրվակ, իհարկե, գոյություն ունի. Սիրիայում ՌԴ ռազմաօդային ուժերի կողմից իրականցվող ռազմական գործողությունների ընթացքում ռուսական ինքնաթիռները երկու անգամ պատահաբար հատել են թուրքական սահմանը: Սակայն, տպավորությունն այնպիսին է, որ այս միջադեպին թուրքերը երկար էին սպասել ու անմիջապես օգտվեցին դրանից: Նախեւառաջ Թուրքիան չէր սպասում ԻՊ ահաբեկիչների դեմ սկսված Ռուսաստանի ավիահարվածներին:

Թուրքական իշխանությունները վաղուց մինչեւ ականջներն ընկղմվել են սիրիական ճահճում: Չորս տարի առաջ օժանդակելով սիրիական ընդդիմությանը, Թուրքիան հույսեր էր տածում արագորեն հասնել Բաշար Ասադի տապալմանն ու այնուհետեւ Սիրիայում հաստատել մարիոնետ վարչակարգ:

Իսկ ի՞նչպիսին է արդյունքը: Քրդերը Սիրիայում փաստացի ստեղծել են իրենց պետությունը՝ իրաքյան Քուրդիստանի պարագայում լրացուցիչ գլխացավանք դառնալով Անկարայի համար: Իսլամական պետության կամավորները, որոնց թուրքերը անարգել թույլատրում են հատել սիրիական սահմանը, վերջնականապես դառնալով անվերահսկելի՝ հանրապետության հրապարակում կազմակերպեցին արյունալի ահաբեկչություն: Քուրդ կամավորները չեղյալ հայտարարելով հրադադարը՝ երկրորդ ճակատը բացեցին Դիարբեքիրի ու Հանքյարիի պրովինցիաներում:

Այսպիսով, Սիրիայում թուրքական քաղաքականությունը լիակատար ձախողում արձանագրեց: Ուստի պատահական չէր, որ այս ֆոնին թատերաբեմում Ռուսաստանի հայտնությունն իսկական հիստերիա առաջացրեց Թուրքիայի կառավարող շրջանակներում:

Ներկայումս Թուրքիայի ու Սիրիայի սահմանագծին իսկական խառնաշփոթ է տիրում: Թուրք սահմանապահները լուսարձակներով լուսավորում են սահմանը հատող արմատական իսլամականների ճանապարհը: Կաշառելով ուղեկցորդներին՝ յուրաքանչյուր ոք կարող է ազատ շրջել Սիրիայում: Միաժամանակ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները ռմբակոծում են ԻՊ ահաբեկիչների դեմ մարտնչող Քրդական աշխատավորական կուսակցության հենակետերը:

Խոսքերով Թուրքիայի կառավարությունը դատապարտում է կրոնական արմատականությունն ու սատարում ԻՊ դեմ պայքարը, մինչդեռ գործնականում ոչնչացնում է խալիֆաթի թշնամիներին: Հարց է առաջանում՝ ինչու՞:

Շարունակությունը կարդացեք «Անալիտիկ» շաբաթաթերթում

Նույն շարքից