Հայաստան Քաղաքական Հարցազրույց Մամուլի տեսություն 

Հայաստանի քաղաքական դաշտը բավականին խիտ է. Վահե Էնֆիաջյան

ԲՀԿ-ն միշտ էլ բաց է եղել համագործակցության առումով. Վահե Էնֆիաջյան

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի քաղաքական հայտը՝ ինչպես եւ սպասվում էր, անարձագանք չմնաց: Մինչ իշխող Հանրապետական կուսակցության անդամները խուսափում են որեւէ գնահատական տալ Արա Աբրահամյանի հայտարարությանը՝ նշելով, որ կսպասեն մինչ նա կողմնորոշվի՝ սեփական կուսակցությամբ է քաղաքականություն մուտք գործում, թե անդամակցում է արդեն իսկ գործող քաղաքական միավորներից մեկին, բոլորովին պատահմամբ մի շարք կայքեր հրապարակում են Արա Աբրահամյանի դուստրերի լողազգեստով նկարները եւ նրա երգչուհի դստեր բաց տեսարաններով հագեցած տեսահոլովակը:

ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանից փորձեցինք պարզել, թե ինչ դիրքորոշում ունի ԲՀԿ-ն՝ Արա Աբրահամյանի քաղաքական հայտի վերաբերյալ.

 «Յուրաքանչյուր քաղաքացի կարող է նման հայտ ներկայացնել: Ինչ վերաբերում է Արա Աբրահամյանին, ապա կարծում եմ, որ նա վերլուծություն է կատարել նման հայտարարություն անելուց առաջ: Ինքն էլ իր խոսքում նշել է, որ գարնանն իր վերջնական որոշումը կկայացնի: Հայաստանի քաղաքական դաշտը բավականին խիտ է եւ տարբեր քաղաքական միավորներ արդեն տեւական ժամանակ հասարակությանն իրենց ծրագրերն ու մոտեցումներն են ներկայացնում այս կամ այն խնդիրների վերաբերյալ: Այս մրցակցության մեջ պետք է կարողանալ գոյատեւել, կարողանալ արդյունքների հասնել, իսկ այդ արդյունքներն ամփոփելու լավագույն ժամանակահատվածը ընտրություններն են: Առաջիկայում կերեւա, թե ո՞ր քաղաքական միավորի ղեկավարը, ո՞ր քաղաքական միավորը ինչ պոտենցիալ ունի իրականում»:

Հնարավո՞ր է ԲՀԿ-ն  համագործակցության եզրեր գտնի Արա Աբրահամյանի հետ:

-Բարգավաճ Հայաստան կուսակցությունը միշտ էլ բաց է եղել համագործակցության առումով: Բոլոր այն քաղաքական միավորները, ովքեր ընդհանուր եզրեր ունեն մեր ծրագրային դրույթների, մեր գաղափարների հետ, կարող են գալ եւ մեզ հետ համագործակցել:

Շարունակությունը կարդացեք «Անալիտիկ» շաբաթաթերթում

Նույն շարքից