Հայաստան Քաղաքական 

Եթե նույնականացման քարտի վրա բնակության վայրը նշված չէ, ինչպես ենք վերահսկելու ընտրությունները. Ուրիխանյանը՝ Սահակյանին

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ԱԺ հերթական նիստի ընթացքում պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը հարց ուղղեց նույնականացման քարտերի վերաբերյալ հիմնական զեկուցող Հովհաննես Սահակյանին, ասելով, որ ինչպես է հասցեների առումով տեղի ունենալու վերահսկողություն, եթե նույնականացման քարտի վրա բնակության վայրը նշված չէ:

Ուրիխանյանը հայտարարեց նաև, որ պատրաստվում է գործուն ազդեցություն ունենալ ընտրական պրոցեսում՝ հսկողություն և օրինականություն ապահովելու առումով:

«Ինձ հետաքրքրում է, ինչպես պետք է հսկենք ընտրությունների ընթացքը՝ հասցեների բացակայության դեպքում»,- ասաց Ուրիխանյանը:

Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր քաղաքացի, որպեսզի հայտնվի ընտրական ցուցակում, նախևառաջ, պետք է համապատասխան վայրում ունենա հաշվառման հասցե: 40 օր առաջ այդ ցուցակները փակցվում են: Նշեմ, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում էլ կան այդ ցուցակները»:

Նույն շարքից