Այսօր՝ հոկըեմբերի 28-ին, Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀՀ Սահմանադրությունը անհրաժեշտ է հրատապ փոփոխել
«Մեր Սահմանադրությունն այնքան վատն է, որ «ոչ» ասելու ռեալ հիմքեր ես չունեմ: Ավելի լավ է «այո» ասել սահմանադրական փոփոխություններին: Ընդհանուր առմամբ, ինչ որ առաջարկվում է, ընդունելի է, սակայն, ցավոք, սահմանադրական բարեփոխումների անվան տակ հաճախ չարափոխություններ են կատարվում: Կոնկրետ սահմանադրական այս փոփոխություններում չեն ներառվել Հանրային խորհրդի մի շարք առաջարկությունները»,- շեշտեց նա:
Սակայն Սադոյանը նշեց, որ Սահմանադրության փոփոխված տարբերակում չկա այն լիազոր անհատը, ով կարող է կրել պատասխանատվություն երկրի համար:
«Նախընտրական խոստումները չկատարելու համար որևէ մեկին պատասխանատվության չեն ենթարկի, մինչդեռ հենց դա պետք է հսկվի առաջին հերթին»,- ասաց Սադոյանը: