Այսօր, ԱԺ հերթական քառօրյայում քննարկվում է ՀՀԿ պատգամավորների կողմից ներկայացված՝ «Ընտրական օրենսգրքում և նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծը, որով պետք է հստակեցվի նույնականացման քարտ ունեցողների կողմից ընտրության մասնակցելու կարգը:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հիմնական զեկուցող՝ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանից հարցրեց, թե ինչո՞ւ նույնականացման քարտ ունեցողների համար չկիրառել մատները թանաքոտելու պրակտիկան: Հովհաննես Սահակյանը պատասխանեց, որ ուսումնասիրել է մատները թանաքոտելու՝ տարբեր երկրների փորձը և պարզել, որ շատ դեպքերում այդ պրակտիկան ունեցել է բացասական հետևանքներ:
Մանրամասն՝ տեսանյութում
https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=hgMJGlUtjrs
Տեսանյութը՝ tert.am-ի