Հայաստան Քաղաքական 

Բոլոր երգերը երգել էինք, մնացել էր «Սարի սմբուլ»ը, ելույթս հիշելու եք դեռ.Հ.Բագրատյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Նույնականացման քարտերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթի քննարկմանը  «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը ասաց, որ բնակչության թիվը պարզելու համար ետական ռեգիստր ստեղծելը օգուտ չտվեց:

«Հարգելիներս, գոյություն ունեն հասարակ բանաձևեր, հասարակ թվեր` պարզելու բնակչության թիվը: Խնդրին ամենևին չօգնեց պետական ռեգիստր ստեղծելը: Իմ խորին համոզմամբ` Հայաստանում հնարավոր է, ես կանեի մեկ ամսում, ստեղծել համակարգ, որ հրապարակում վառվի թիվ, և ամեն մարդ մտնել-դուրս գալով` մենք կիմանայինք հանրապետությունում քանի մարդ կա»,-ասաց Հրանտ Բագրատյանը:

Նա նշեց, որ Ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացնում է, որ ՀՀ մշտական  բնակչության թիվը 2 միլիոն 870 հազար է, սակայն «երեկ մեզ ասվում է, որ ՀՀ-ում կա 2.5 միլիոն ընտրող»:

ՀՀ բնակչության թիվը պարզելու հրանտբագրատյանական բանաձևն է՝ ՀՀ-ում մահացած մարդկանց թիվը բազմապատկել միջին տարիքի հետ:

Եթե տարեկան մահանում է 30 հազար մարդ, միջին տարիքը 70.2 է, ապա սրանից ստացվում է ՀՀ բնակչության թիվը: Այդ դեպքում ստացվում է 2 միլիոն 200 հազար:

Մեկ այլ հրանտբագրատյանական մեթոդ՝ ՀՀ ակտիվ բնակչության թիվը բաժանել 0.63-ի» ասաց Բագրատյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=AJSvDR2QkAQ

Նույն շարքից