Քաղաքական Միջազգային 

ԱՊՀ-ի երկրներին ուղղված սպառնալիքները չեն պակասում. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էՙ, որ ԱՊՀ-ի երկրներին ուղղված սպառնալիքները չեն պակասում, ավելին՝ դրանք անգամ խորանում են: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:

«Սպառնալիքները մեր երկրների համար չեն պակասում, անգամ կարելի է նաև արձանագրել, որ այդ խնդիրները խորանում են: Հներին զուգահեռ ավելանում են նորերը»,- ասել է Պուտինն այսօր ԱՊՀ անդամ երկրների հատուկ ծառայությունների ու անվտանգության մարմինների ղեկավարների հետ հանդիպմանը:

«Մենք հասկանում ենք, թե ինչպես են ծավալվում իրադարձությունները Աֆղանստանում ու Մերձավոր արևելքում»,- հավելել է նա:

Նույն շարքից