Հայաստան Քաղաքական Ֆեյսբուք 

Համոզված եմ՝ բնակչության 80%-ը դեռ չի ընթերցել նախագիծը, իսկ հանրաքվեի օրը մոտենում է. Ա. Զախարյան

Բոլորս գիտենք, որ Հայաստանում միջին հաշվով համացանցից օգտվողների թիվը կազմում է մոտ 400000 մարդ։ Իսկ բնակչության մեծ մասը համացանցից օգտվելու հնարավորություն չունի։ Դա հատկապես 60-ից բարձր տարիք ունեցող մարդիկ են Հայաստանում։ Եվ բնական է, որ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հասանելի կարող է լինել միայն նրանց համար, ովքեր հնարավորություն ունեն համացանցից օգտվելու։ Հարց է ծագում․․․իսկ ինչպե՞ս պիտի ընթերցեն նախագիծը ազգաբնակչության մյուս այն մեծ մասը և առանց ընթերցելու ինչպես կարող են մասնակցել երկրի համար 1 փաստաթղթի հանրաքվեին։ Համոզված եմ բնակչության 80%-ը դեռ չի ընթերցել նախագիծը, իսկ հանրաքվեի օրը մոտենում է։ Սա ծաղր է և պետության հանդեպ, և մայր օրենքի հանդեպ և սեփական ժողովրդի հանդեպ։

Նույն շարքից