Միջազգային Ռազմական Քաղաքականություն 

ՀՀ ԶՈՒ-ին պատկանող ուղղաթիռները գրոհել են ադրբեջանական դիրքերը. Ալիևը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

analitik.am

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Բաքվում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Պիեռ Անդրիեին (Ֆրանսիա), Իգոր Պոպովին (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

APA-ի փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկայիս վիճակը ու բանակցությունների հեռանկարները։

Ալիևը Հայաստանի ղեկավարությանը «սադրանքների մեջ» է մեղադրել:

«Հայաստանի ԶՈՒ-ին պատկանող ուղղաթիռները գրոհել են ադրբեջանական դիրքերը: Մի քանի օր շարունակ ադրբեջանական կողմն այդ գործողություններն անպատասխան է թողել: Վերջապես այդ ուղղաթիռները խոցվել են»,- հայտարարել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը հայկական կողմին մեղադրել է ադրբեջանցի խաղաղ բնակիչների ուղղությամբ կրակ արձակելու մեջ:

«Երբ ադրբեջանական կողմն է պատասխան տալիս նման սադրանքներին, մեղադրում են մեզ»,- հավելել է վերջինս:

Նույն շարքից