Հայաստան Ռազմական Քաղաքականություն 

Հայաստանի ռուսական ռազմակայանը նոր անօդաչուներ է ստացել

analitik.am

Հայաստանի ռուսական ռազմակայանն ստացել է նոր անօդաչուներ՝ «Օռլան-10» ժամանակակից հետախուզական համալիրներ: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝   վկայակոչելով Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը:

«Անօդաչուները բարձրլեռնային տեղանքում հսկողություն են իրականացնելու տարբեր օբյեկտների նկատմամբ, ինչպես նաև «Կամխուդ» և «Ալագյազ» զորափորձարաններում ռազմակայանի ստորաբաժանումների մարտական պատրաստության պարապմունքների ընթացքում»,- ասված Է հաղորդագրության մեջ, որն «Ինտերֆաքս»-ն ստացել է հոկտեմբերի 28-ին:

««Օռլան-10» համալիրն ընդունակ է աշխատել եղանակային ցանկացած պայմաններում, 120-ից մինչև 600 կիլոմետր հեռավորության և մինչև 5 կմ առավելագույն բարձրության վրա»,-գրում է լրատվամիջոցը:

Նույն շարքից