Ցավոք, վերջին շրջանում Սիրիայից ստացված լուրերը մտահոգիչ են, ամեն օր հակասական լուրեր ենք ստանում:
Այս մաիսն այսօր Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանի հարցին:
Նախարարի խոսքերով՝ վերջին շրջանում թիրախ է դարձել Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասը, որի ռմբակոծության հետևանքով անցած շաբաթվա ընթացքում զոհեր ենք ունեցել:
«Մեր շտապօգնության կառույցը, դիվանագիտական մարմինները, հոգևոր կառույցները մեծ ակտիվությամբ աշխատում են: Հայկական 15 դպրոց է շարունակում գործել: Գործում են եկեղեցիները, փորձ է արվում կազմակերպել համայնքային կյանքը»,- ասաց Հրանուշ Հակոբյանը: