Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ցանկություն են հայտնել հանդիպել մինչև այս տարեվերջ: Haqqin.az-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Բաքվում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Ամերիկացի դիվանագետի խոսքով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը հսկայական նշանակություն ունի ամբողջ տարածաշրջանի համար:
«Մենք պետք է խաղաղություն հաստատենք ապագա սերունդների համար, խաղաղությունն օգուտ կբերի երկու ժողովուրդներին էլ: Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները պետք է կապեր հաստատեն՝ միմյանց ավելի լավ ճանաչելու համար»,- ասել է Ուորլիքը: