Մշակույթ Հասարակություն 

Ինքնուս քանդակագործը և իր հեքիաթային ստորգետնյա աշխարհը

Ինքնուս քանդակագործ Ռա Պոլետն արդեն 25 տարի անընդմեջ աշխատում է Նյու Մեխիկոյի անապատային ժայռերի ու քարանձավների ներսում, որտեղ իր հրաշագործ ձեռքերի շնորհիվ վեր են խոյանում հոյակերտ շինություններ:

Պոլետը այս տիտանական աշխատանքը կատարում է մեն-մենակ. նրա միակ օգնականը հավատարիմ շունն է:

Պոլետը քարե համալիրներում անում է պատուհաններ ու անցքեր, որպեսզի արևի բնական լույսը ներս թափանցի: Նա պատմել է, որ ստորգետնյա պալատները բացառիկ վայրեր են, որտեղ մարդը հնարավորություն ունի մենակ մնալ ինքն իր հետ ու զգալ աշխարհի ոգին:

Նույն շարքից