Փարիզում անցկացվում է ամենամյա Salon du Chocolat ցուցադրությունը, որի ընթացքում մանեկենուհիներից մեկը բեմի վրա է հայտնվել շոկոլադե զգեստով:
Lenta.ru-ի փոխանցմամբ, ցուցադրությանը ներկա են եղել ֆրանսիական կինոաշխարհի, երգարվեստի ու հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ: Մոդելների թվում է եղել նաև «Միս Ֆրանսիա» տիտղոսակիր Քամիլե Սերֆը:
Նշվում է, որ ցուցադրությունն առաջին անգամ տեղի է ունեցել 20 տարի առաջ: 1995-ից սկսած այն ամեն տարի տեղի է ունենում: