Հասարակություն Ֆեյսբուք 

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հարձակվել են բանտարկյալների վրա. իրավապաշտպան

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում երեկ երեկոյան արտակարգ իրավիճակ է եղել: Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է, որ կալանավորների նկատմամբ բռնություն է գործադրվել, ինչից հետո մյուսներն իրենց բողոքն են հայտնել՝ աղմուկ- աղաղակ բարձրացնելով.

«Տեղեկություն ստացա, որ 6 -րդ մասնաշենք են գրոհել ՔԿՀ վարչության դիմակավորված աշխտակիցները եւ տեղեկությունը փոխանցողի խոսքով քարուքանդ արել, ինչից հետո կալանավորները պատուհաններից սկսել են անօգնական ճիչեր արձակել, շուրջ կես ժամ վայնասուն է եղել, դռներին են խփել: Սա ահավոր մի իրավիճակ է փակված մարդկանց հետ այսպես վարվել»,-գրել է իրապաշտպանը:

Նույն շարքից