Հայաստան Մշակույթ 

Երևանում 7-րդ անգամ մեկնարկեց «ՌեԱնիմանիա» կինոփառատոնը

«Մոսկվա» կինոթատրոնում այսօր մեկնարկեց «ՌեԱնիմանիա» անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնը:

«Քանի որ այս տարի փառատոնը համընկավ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ, մենք փնտրեցինք 12 գրքեր, որոնք ցեղասպանության թեմայով են: Բացումը կկատարվի հենց այդ հիշատակումով, որից հետո էլ կանցնենք անիմացիոն ֆիլմերին: Փառատոնն այս տարի կրում է «Վերածնունդ» խորագիրը»,-նշեց «ՌեԱնիմանիա» կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին:

Կինոբեմադրիչը նաև ընդգծեց, որ այս տարի կինոփառատոնին մասնակցում են  մոտ 90 երկրներից նկարիչներ և բեմադրիչներ, ինչպես նաև սփյուռքահայ գործիչներ, ինչը Քասունին ևս մեկ առաջընթաց համարեց այս ասպարեզում:

 

Նույն շարքից