Միջազգային Հասարակություն 

Չեխիայում զանգվածային ցույցեր են ընթանում միգրանտների աննախադեպ հոսքի դեմ

Չեխիայում ավելի քան 3 հազար մարդ է մասնակցել հոկտեմբերի 28-ին կազմակերպված փախստականների տեղակայման հարցով ԵՄ ծրագրերի իրականացման դեմ բողոքի ակցիաներին:

Խոշոր ցույցեր են անցկացվել մայրաքաղաք Պրահայում, ինչպես նաեւ Բռնոյում, Օստրավայում, Ուստի-նադ-Լավեմում եւ Լիբերեցում:

Առավել բազմամարդ է եղել Բռնոյում անցկացված ցույցը. այստեղ ակցիային շուրջ 1.500 մարդ է մասնակցել: Պրահայում հնարավոր անկարգությունները կանխելու համար ոստիկանության հատուկ ուժեր են կանչվել:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ցույցերն անցկացվել են հակաիսլամական կարգախոսների ուղեկցությամբ: Ցուցարարները վանկարկել են՝ «Վերջ իսլամականներին», «Չենք ցանկանում Չեխիայի եւ Եվրոպայի իսլամականացում»:

Նույն շարքից