ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը ընդունել է բրիտանացի արքայազնին: ԱՄՆ նախագահը շնորհակալություն է հայտնել Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիին Աֆղանստանում զինվորական ծառայության համար:
«Շնորհակալություն եմ հայտնում Ձերդ գերազանցությանը Աֆղանստանում ամերիկյան զորքերի հետ միասին ծառայության համար»,- ասել է նախագահը:
Արքայազնը նշել է, որ մեծ բավականություն է ստացել «Անկոտրումների խաղերի» մշակման ընթացքում: Նա նաև հույս է հայտնել, որ այդ խաղերը կմիավորեն որքան հնարավոր է շատ զինծառայողների, որոնք վնասվածքներ ունեն: Նշենք, որ այդ խաղերը կանցկացվեն ամերիկյան Օռլանդո քաղաքում հաջորդ տարվա մայիսին։







