Քաղաքական Միջազգային 

Պատնեշները Եվրոպայում տեղ չունեն. Եվրահանձնաժողովի նախագահ

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը և Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆայմանը հեռախոսազրույցից հետո հայտնել են, որ եվրոպական պետությունների միջև պատնեշներ լինել չեն կարող, գրում է РИА Новости-ն:

«Յունկերը և Ֆայմանը կրկնել են իրենց ընդհանուր դիրքորոշումը, այն է՝ պատնեշները Եվրոպայում տեղ չունեն»,- նշվում է հաղորդագրությունում:

Ավելի վաղ Ավստրիայի ներքին գործերի նախարար Յոհաննա Միքլ- Լյայթերին հղումով հաղորդվում էր, որ Ավստրիան մտադիր է պատ կառուցել Սլովենիայի հետ սահմանին։

Նույն շարքից