Հայաստան Քաղաքական 

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստ կգումարի

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում այսօր` հոկտեմբերի 29-ին` ժամը 15.00-ին, կգումարվի հանձնաժողովի հերթական նիստ. տեղեկանում ենք  կենտրոնական ընտրական հանձնաժողովի տարածած հաղորդագրությունից։

Օրակարգում՝

1.Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերի մի շարք համայնքներում 2015 թվականի դեկտեմբերի 6-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների լիազորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի տեղամասային հանձնաժողովներին վերապահելու մասին։

2.«Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի դիմումի մասին։

3.«Քաղաքացիական շտաբ» քաղաքացիա-իրավական հասարակական կազմակերպության դիմումի  մասին։

4.Հայաստանի Հանրապետության  Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի քարոզչության ժամանակ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցություններին հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը և ժամանակացույցերը սահմանելու մասին։

Օրակարգում ընդգրկված հարցերից բացի` նիստի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցչին են փոխանցվելու անհատական ծածկագրեր պարունակող ծրարներ` հանրաքվեին էլեկտրոնային եղանակով քվեարկողների թվին համապատասխան:

Նույն շարքից