Հայաստան Քաղաքական 

Արծվիկ Մինասյանը և Հրանտ Բագրատյանը ԱԺ նիստի ընթացքում վեճի բռնվեցին

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԱԺ-ում նույնականացման քարտերով քվեարկության օրինականացման օրինագծի քննարկմանը «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի ելույթը իր և «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի միջև վերածվեց վեճի:

Արծվիկ Մինասյանը անդրադարձավ Հրանտ Բագրատյանի երեկվա ելույթին, որոնք, ըստ իրեն, սահմանադրական փոփոխությունների հետ կապ չունեին և բացատեց, թե պառլամենտական համակարգն ինչ է: Արծվիկ Մինասյանը հայտարարեց, թե պատրաստ է այդ հարցով ցանկացածի, այդ թվում նաև Բագրատյանի հետ բանավեճի մասնակցել:

Հրանտ Բագրատյանն արձագանքելու համար ձայն խնդրեց, և նշեց, թե չի կարող մի պատգամավորը մյուսի վրա խոսել, դառնալով ինչ-որ մեկի պաշտպանը: «Ես ուզում եմ բանավեճի գնալ Սահմանադրության հեղինակների հետ, քո հետ կարամ հիմա էլ դուրս գալ, դրսում բանավիճել: Ես իմ կարծիքն եմ հայտնել, ես ինձ երբեք թույլ չեմ տա ուրիշի կարծիքի վերաբերյալ կարծիք հայտնել, մանավանդ որ Ձեր ասածի 90 տոկոսը սխալ էր, տենց բան չի եղել»,-ասա նա:

Արծվիկ Մինասյանը հակադարձեց, թե սխալը ՀԱԿ պատգամավորինն է: Հրանտ Բագրատյանը ձայնը բարձրացրեց. «Ձերն էլ 1000 տոկոսով էր սխալ, 70-80 տարի առաջ ձեր սխալը, հանրապետությունից բան չթողեցիք արա՛, ի՜, բա ոնց, հենց դու չես թողել, բա 18-ից 20 թվին ո՞վ էր, չեղավ սենց, սենց բաներ մի՛ արեք, մանավանդ իշխանություն չեք, ինչի եք մեջ ընկնում արա, իյա»:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հորդորում էր կողմերին հանգստանալ. «Ես խնդրում եմ ավելի պատշաճ, նույնականացման քարտի համար մի վիճեք»:

Վեճը արդեն շարունակվեց էր ամբիոնի այն կողմ, առանց բարձրախոսների: Տեղից արդեն ՀՅԴ–ական Արմեն Ռուստամյանն էր խառնվել:  Պատգմավորները հիշեցնում էին, թե ում իշխանության ժամանակ երկրից մարդ չէր մնացել:

Գալուստ Սահակյանը հորդորեց դրսում շարունակել՝ դիտողություն անելով Բագրատյանին:

Նույն շարքից