Հասարակություն Տնտեսություն 

Չինաստանը դադարեցնում է մեկ երեխա ունենալու երկարամյա քաղաքականությունը

Չինչաստանի ժողովրդական հանրապետության իշխանությունները որոշում են կայացրել դադարեցնել մեկ երեխա ունենալու երկարամյա քաղաքականությունը:

Այս մասին հայտնում է BBC գործակալությունը` հղում կատարելով չինական Սինխուա գործակալությանը:

Տարբեր գնահատականներով` մեկ երեխայի քաղաքականության հետևանքով Չինաստանում չի ծնվել շուրջ 400 մլն երեխա:

Չինական իշխանությունների կողմից մեկ երեխայի վիճելի քաղաքականությունը ներդրվել էր 1979թ-ին, որպեսզի նվազեցվեր երկրում ժողովրդագրական բնական աճը:

Նույն շարքից