Քաղաքական Միջազգային 

Պուտինը Սարկոզիին դիմել է «դու»-ով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ ուրախ է նրա հետ քննարկել Եվրոպայում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, փոխանցում է NTV-ը։

«Ես շատ ուրախ եմ տեսնել քեզ, վաղուց է, ինչ չէինք տեսնվել, մեկ տարի կլինի»,- ասել է Պուտինը հանդիպման ժամանակ՝ ֆրանսիացի քաղաքական գործչին դիմելով «դու»-ով։

ՌԴ նախագահը ուշադրություն է դարձրել, որ այդ ընթացքում Եվրոպայում, աշխարհում եւ երկկողմ հարաբերություններում շատ բան է փոխվել։ Հանդիպման սկզբում Պուտինը Սարկոզիին շնորհավորել է ՄԳԻՄՕ-ի պատվավոր դոկտորի կոչում ստանալու կապակցությամբ։

«Ինչպե՞ս դիմել ձեզ հիմա՝ պարոն նախագա՞հ, թե՞ պարոն դոկտոր»,- հարցրել է Պուտինը Սարկոզիին։

Նույն շարքից