Հայաստան Քաղաքական 

Աշխատանքից ազատվել է Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետը

Գյումրու քաղաքապետարանից հայտնում են, որ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի բաժնի պետ Արամ Եղոյանը: Վերջինիս փոխարինել է նույն բաժնի գլխավոր մասնագետ Արտյոմ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ  Արամ Եղոյանը 2012 թ. հոկտեմբերից էր ժամանակավորապես ղեկավարում Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի բաժինը, ապա մասնակցել էր համայնքային ծառայության մրցույթին, ընտրվել նույն բաժնի պետ:

Այս մասին հայտնում է «Առաջին լրատվական»-ը:

Նույն շարքից