Ռուսաստանում սպանված քաղաքական գործիչ Բորիս Նեմցովին հետմահու շնորհվել է Ժան Ռեյի միջազգային մրցանակը, որը հիմնել են եվրոպացի լիբերալ գործիչները՝ 2004 թվականին. հաղորդում է Интерфакс-ը։
Եվրախորհրդարանում լիբերալների առաջնորդ Գի Վերհոֆստադտի խոսքով՝ մրցանակը քաղաքական գործչին շնորհվել է «կյանքն այլ Ռուսաստանի համար պայքարին նվիրաբերելու համար»։
«Հանուն Ռուսաստանի, որը հարևանների հետ խաղաղ կապրեր, կլիներ ժողովրդավար և կհարգեր մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը»,-ասել է նա։
Մրցանակի գումարային մասը՝ 10 հազար եվրո, փոխանցվելու է Բորիս Նեմցովի հիմնադրամին, որն ստեղծել է նրա դուստրը՝ Ժաննան։