Միջազգային Քաղաքական 

ԵՄ-ն դադարեցնում է Բելառուսի 170 քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցները

Եվրամիությունը որոշում է ընդունել 4 ամսով դադարեցնել Բելառուսի 170 քաղաքացիների այդ թվում և երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ կիրառված պատժամիջոցները:

Այս մասին հղում անելով երեք դիվանագետների հայտարարություններին, հայտնում է «Reuters» լրատվական գործակալությունը:

Պատժամիջոցների դադարեցման որոշման մասին պաշտոնապես կհայտարարվի հոկտեմբերի 30-ին, որը ուժի մեջ կմտնի հաջորդ օրվանից:

Բելառուի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին Արևմուտքը համարում է Եվրոպայի վերջին դիկտատոր, ով հոկտեմբերի սկզբին վերընտրվեց նախագահական ընտրություններում 5-րդ անգամ և որի ընտրվելու կապակցությամբ քննադատական հայտարարությամբ հանդես եկան ԵԱՀԿ դիտորդները:

Նույն շարքից