Սաուդյան Արաբիայից բլոգեր Ռաիֆ Բադաուին ստացել է Եվրոպական միության մարդու իրավունքների բարձրագույն՝ Սախարովի մրցանակը: Gazeta.ru-ի կայքի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը:
Free Saudi Liberals կայքի հիմնադիրը ձերբակալվել էր 2012 թվականին և դատապարտվել է 10 տարվա ազատազրկման և 1000 խարազանումների՝ իսլամական արժեքներն իբր վիրավորելու համար։
Հավակնորդների թվում էին նաև ռուս սպանված ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը և Վենեսուելայի Ժողովրդավարական ընդդիմությունը:
Բորիս Նեմցովը ՌԴ նախկին փոխվարչապետ և ընդդիմադիր քաղաքական գործիչ էր, ով սպանվել է Մոսկվայում 2015թ․-ի փետրվարին։