Հասարակություն 

Վրաերթի ենթարկված պաշտոնյան դեպքից 4 օր անց մահացել է հիվանդանոցում

Երեւանի Վարդանանց փողոցում հոկտեմբերի 25-ին վրաերթի ենթարկված ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի Աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանը այսօր՝ հոկտեմբերի 29-ին, հիվանդանոցում մահացել է:

Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը:

Բժիշկի խոսքով՝ վրաերթից տուժած Գայանե Մկրտումյանի վիճակը կայուն է, նկատվում է դրական տեղաշարժ:

Մկրտումյանները գանգուղեղային ծանր վնասվածքներ եւ բազմակի ոսկրային կոտրվածքներ են ստացել:

Նույն շարքից